Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական  ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն  բուժելիենբազմաթիվ հիվանդություներ: «Էրեբունի» ԲԿ-ումբացվել է Միջուկայինբժշկությանեվրոպական  կենտրոն, որի գլխավորուղղություններիցէվահանաձևգեղձիհիվանդությունների, մասնավորապեսչարորակուռուցքներիախտորոշումըև բուժումը: Այդ հարցերը քննարկելու նպատալով «Էրեբունի» բժշկական կենտրոնը նախաձեռնել էր հանդիպում մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատությունների մասնագետների հետ:

 

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, ողջունելով հյուրերին տեղեկացրել  է իր ղեկավարած կենտրոնի վերջին  նախաձեռնությունները, մասնավորապես, միջուկային  բժշկությունն «Էրեբունի» ԲԿ-ում կայացնելու  հեռանկարները: Ընդհանուր առմամբ, ներկայացնելով նորաստեղծ կենտրոնի հզորությունները,  տեխնիկական հագեցվածությունը, նա  համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը գործընկերների հետ կնպաստի  մեր հայրենակիցներին մատուցվող բուժօգնության մատչելիությանը: Հյուրերին ներկայացնելով Վրաստանի Հանրապետությունից հրավիրված ռադիոլոգ  Նատալյա Շենգելիա Դե Լանգեին, Միքայել Մանուկյանը տեղեկացրել է, որ հենց նա է  ղեկավարում կենտրոնը եւ իր փորձառությունը կօգտագործի հօգուտ մեր հիվանդների:

 

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը

Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավար   Նատալյա Շենգելիա Դե Լանգեն ներկայացրել է հիվանդներին մատուցվող ծառայությունների ծավալները,  յոդաթերապիայի կիրառման   առանձնահատկությունները:

 

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը

Հայտնի է, որ վահանաձև գեղձի ուռուցքային հիվանդությունների ժամանակակից բուժումն իրականացվում է համակցված մեթոդներով եւ  վիրահատությունից հետո հաճախ ռադիոակտիվ յոդով բուժման կարիք  է լինում: Նատալյա Շենգելիա Դե Լանգեն ներկայացրելէ նաև Վրաստանիվիճակագրական մի շարք տվյալներ,  ցուցանիշներ, որոնք փաստում են, որ տվյալ ուղղությունը բավականին զարգացած է հարևան երկրում:

 

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը

Հանդիպմանը ներկա մասնագետները միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավարին մի շարք հարցեր են ուղղել: Մասնավորապես, Էնդոկրինոլոգներին հհետաքրքրել են  դեղերի կիրառման, յոդաթերապիայի ժամկետների, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարցեր: Ի դեպ,  14 հիվանդ  արդեն ավարտել է  բուժման կուրսը նորաբաց կենտրոնում:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ